Տեղեկատվություն՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթի մասին
13/07/2023
Սույն թվականի հուլիսի 13-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթը, որին մասնակցել է մեկ դիմորդ։
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 40-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին թեստավորման փուլը հաղթահարել և հարցազրույցի փուլ է անցել Ռաֆաել Արամի Մանուչարյանը:
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի` 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 52-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին հարցազրույցի փուլը հաղթահարել է Ռաֆաել Արամի Մանուչարյանը:
Հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 654-Լ հրամանով հաստատված հավելվածի 55-րդ կետը՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթին հաղթող է ճանաչվել Ռաֆաել Արամի Մանուչարյանը: