Հայտարարություն` Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում փորձագետ ներգրավելու համար
13/07/2023
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու նպատակը ՀՀ քրեական դատավարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ աշխատանքների իրականացումն է՝ մասնավորապես. պատիժների և վերահսկողությունների կատարում, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության տարածքից վտարման, ազատության սահմանափակման, անվտանգության միջոցների, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների և խափանման միջոցների կիրառման ապահովումը։ Շահառուի վերասոցիալականացման միջոցառումների կազմակերպում, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացում, խմբային հանդիպումների կազմակերպում:
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 6 (վեց) ամիս:
-
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը իրականացնելու է ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքները՝
-
պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն,
-
այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների կատարում,
-
վիճակագրական հարցումներին պատասխանելու աշխատանքներ՝ պահպանելով անձնական տվյալներին վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը,
-
Շահառուի ռիսկերի և պահանջմունքների գնահատման, վերահսկողության պլանի կազմման աշխատանքներ,
-
Շահառուի վերասոցիալականացման միջոցառումներ, զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր, խմբային հանդիպումներ,
-
Շահառուի անձնական գործերի կազմման և հաշվառման քարտի լրացման աշխատանքներ՝ թղթային և էլեկտրոնային,
-
Շահառուի անձնական գործի համար օրենսդրությամբ նախատեսված տվյալների շտեմարանի վարման և հաշվառման աշխատանքներ, ինչպես նաև հաշվառված Շահառուի մասին օրենսդրությամբ նախատեսված տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
իրավաբանություն կամ հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
· իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
-
հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
-
տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
-
հաշվետվությունների մշակման ունակություն,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023 թ. հուլիսի 18-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, հեռ. (010) 44-09-27
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)