Հայտարարություն` Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնում երկու փորձագետ ներգրավելու համար

13/07/2023

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնում երկու փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում, Պրոբացիայի ծառայությունում ներդրվել է  «e-probation» էլեկտրոնային կառավարման համակարգ ինչով պայմանավորված անհրաժեշտ է ծրագրի շրջանակներում և կարճ ժամկետում իրականացնել 2016-2022 թվականների արխիվացված անձնական գործերի թվայնացման աշխատանքները, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով, Արխիվային գործի մասին օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ աշխատանքների իրականացման աշխատանքներ՝ մասնավորապես. Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի, Երևանի քաղաքային մարմնի և մարզային մարմիններից հաշվառման և վիճակագրության բաժին ստացված՝ ավարտված և արխիվացված անձնական գործերի ընդունման (պատիժներով, վերահսկողություններով, խափանման միջոցներով և զեկույցներով վարույթներ, փաստաթղթերի փաթեթներ), ուսումնասիրության, արխիվացման համապատասխանության որոշումների, լուսապատճենահանման և պահպանության աշխատանքների իրականացում։
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 (մեկ) տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը իրականացնելու է ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքները՝
  • Արխիվացված գործերի ուսումնասիրություն, օրենդրությանը համապատասխան՝ արխիվացման, հաշվառման և «e-probation» էլեկտրոնային կառավարման համակարգ ներմուծման աշխատանքներ,
  • շահառուի անձնական գործերում հաշվառման քարտի կազմման, լրացման և պահպանման աշխատանքներ՝ թղթային և/կամ էլեկտրոնային,   
  • վիճակագրական հարցումներին պատասխանելու աշխատանքներ՝ պահպանելով անձնական տվյալներին վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը,
  • արխիվային քարտադարանի վարում, տեղեկատվական, վերլուծական և վիճակագրական նյութերի կազմում,
  • արխիվացված գործերով պատժի կրման ընթացքի մասին տեղեկանքների տրամադրում,
  • արխիվացման ներկայացված անձնական գործերի տեսաներածման աշխատանքներ,
  • Շահառուի անձնական գործի արխիվացման համար նախատեսված տվյալների շտեմարանի վարման և հաշվառման աշխատանքներ, ինչպես նաև հաշվառված Շահառուի մասին օրենսդրությամբ նախատեսված տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքագրում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023 թ. հուլիսի 18-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
      ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  3. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
                 Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: