Հայտարարություն` Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի ավագ իրավաբանի մասին
20/07/2023
Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-32.5-Մ4-5)
-
իրականացնում է միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, փոփոխման հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
-
իրականացնում է միջազգային պայմանագրերի նախագծման, ստորագրված բազմակողմ միջազգային պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխության կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագրերը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության նախապատրաստման և տրամադրման աշխատանքները.
-
մասնակցում է ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների անդամակցությունից բխող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների, կարծիքների և պահանջվող այլ տեղեկատվության ներկայացման աշխատանքներին, ինչպես նաև ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի, ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումների կազմման աշխատանքներին.
-
մասնակցում է ԵԱՏՄ դատարանում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու և իրավական դիրքորոշումներ դատարան ներկայացնելու աշխատանքներին.
-
իրականացնում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, գերատեսչությունների կողմից ստացված՝ Նախարարության իրավասությանն առնչվող հարցաշարերի լրացման և պահանջվող տեղեկատվության մշակման և տրամադրման աշխատանքները:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթությունը, որակավորման աստիճան՝ Իրավագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7 իրավագիտություն կամ Միջազգային հարաբերություններ 042101.00.6 կամ 042101.00.7:
-
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
-
պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
-
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերությունների) բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝
189696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինսսունվեց) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
25 հուլիսի 2023թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Էլ. փոստ՝ hr1@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.
3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին շանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում` համապատասխան ձևաչափով,
-
Ինքնակենսագրական,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
-
անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ