Հայտարարություն՝ Թարգմանությունների վերանայողի թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
20/07/2023
Պաշտոնը՝ Թարգմանությունների վերանայող
Աշխատաժամանակը՝ ոչ լրիվ
Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով
Աշխատանքի նկարագիր՝ թարգմանությունների վերանայողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի վերանայման համար:
Պարտականությունները և լիազորությունները՝
-
թարգմանված իրավական փաստաթղթերի վերանայում,
-
թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
-
աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ վերազգային իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
-
մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:
Պահանջվող որակավորումը և հմտությունները՝
-
թարգմանչական գործի, լեզվաբանության, իրավագիտության կամ հարակից այլ բնագավառի բարձրագույն կրթություն,
-
անգլերենի գերազանց իմացություն,
-
ռուսերենի լավ իմացություն,
-
իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
-
ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի իմացությունը, իրավական հետազոտության հմտությունները, համեմատական-իրավական վերլուծության հմտությունները, միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
-
օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
-
արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը՝ 198 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) (կես դրույքի դեպքում), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:
Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
-
կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
-
բարձրագույն կրթության դիպլոմ,
-
աշխատանքային փորձի առկայության դեպքում՝ այն հավաստող որևէ փաստաթուղթ (տեղեկանք, նախկինում կիրառվող աշխատանքային գրքույկ, եւ այլն):