Հայտարարություն՝ Թարգմանությունների վերանայողի թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
20/07/2023
Պաշտոնը՝ Առաջատար թարգմանիչ
Աշխատաժամանակը՝ լրիվ կամ ոչ լրիվ
Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով
Աշխատանքի նկարագիրը՝ կատարելու է իրավական ակտերի, ազգային զեկույցների, դատական ակտերի և այլ առանցքային փաստաթղթերի գրավոր թարգմանություններ (հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն լեզվազույգով)
Պահանջվող որակավորումը և հմտությունները՝
-
թարգմանչական գործի, լեզվաբանության, իրավագիտության կամ հարակից այլ բնագավառի բարձրագույն կրթություն,
-
անգլերենի գերազանց իմացություն,
-
ռուսերենի լավ իմացություն,
-
իրավական ակտերի թարգմանության բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը՝ 198000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:
Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
-
կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
-
բարձրագույն կրթության դիպլոմ: