Հայտարարություն՝ Ավագ իրավաբան-նույնականացնողի թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

21/07/2023

Պաշտոնը՝ Ավագ իրավաբան-նույնականացնող

Աշխատաժամանակը՝ լրիվ

Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ, ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

Պարտականությունները և լիազորությունները՝

  • թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
  • թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
  • աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
  • մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումը և հմտությունները՝

  • իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
  • ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
  • իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
  • միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
  • իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
  • անգլերենի գերազանց իմացություն,
  • ռուսերենի լավ իմացություն,
  • արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
  • իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝  297 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • կենսագրական (CV)՝ հայերեն կամ անգլերեն,
  • բարձրագույն կրթության դիպլոմ:

Փաստաթղթերը սկանավորված ուղարկել lzakaryan@translation-centre.am էլեկտրոնային հասցեով` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը, կամ նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ` Կոմիտասի 54բ հասցեով, ժամը 10։00-ից 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթային փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման (հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 31.08.2023թ.: