Հայտարարություն` Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փորձագետ ներգրավելու համար

21/07/2023

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի
 գրանցման գործակալության փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 12.03.2020թ. թիվ 343-Լ որոշմամբ հաստատվել է Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը, որի 9-րդ կետի 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն՝ գործակալությանը վերապահվել է իրականացնել՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի, «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի կոնվենցիաներով նախատեսված կենտրոնական մարինների լիազորությունները:
Կոնվենցիաներին կից որդեգրման պետական գրանցումների, որդեգրված երեխաների հետ-որդեգրման զեկույցների փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով հավաքագրում, դասակարգում, վիճակագրական տվյալների հաշվարկում: ԱՊՀ երկների իրավասու մարմիններից ստացված հանձնարարականների ուսումնասիրություն, քննարկում, կատարման համար համապատասխան ընթացքի ապահովում:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  
  1. Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • քաղաքացիների ընդունելության, դիմումների ընդունման, ուսումնասիրություն, փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպում,
  • ծրագրում նշված կոնվենցիաների շրջանակներում օտարերկրյա պետությունների կենտրոնական և իրավասու այլ մարմինների փաստաթղթաշրջանառության ապահովում, գրությունների պատրաստում,
  • ծրագրում նշված կոնվենցիաներին կից ուղեցույցների, ձեռնարկների, երեխաների որդեգրման ոլորտը կանոնակարգող միջազգային փորձի ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում և ներկայացում,
  • 2007 թվականից Հայաստանի Հանրապետությունում որդեգրված երեխաների, վերջիններիս որդեգրած անձանց տվյալների, որդեգրման պետական գրանցումների, որդեգրված երեխաների հետորդեգրման զեկույցների փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով հավաքագրում, դասակարգում, վիճակագրական տվյալների հաշվարկում,
  • ԱՊՀ երկների իրավասու մարմիններից ստացված հանձնարարականների ուսումնասիրություն, քննարկում, կատարման համար համապատասխան ընթացքի ապահովում:
     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հայերեն լեզվի տիրապետում,
  • ռուսերեն կամ անգլերեն լեզվի տիրապետում,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • արագ կողմնորոշվելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
    2023թ. հուլիսի 26-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
  2. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  3. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: