Հայտարարություն՝ հասարակական կազմակերպությունների կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու մասին
11/08/2023
Հասարակական կազմակերպությունների կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու մասին
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածը և ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հուլիսի 2-ի N 736-Ն որոշումը՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին:
ՀԿ-ների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) հաստատվում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող առնվազն հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ (այսուհետ՝ արձանագրություն), թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ ՀԿ-ներն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:
Ցուցակին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝
-
ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ թեկնածուի կենսագրական տվյալների ներկայացում,
-
տեղեկատվություն՝ թեկնածուի կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին: