Հայտարարություն՝ Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելության մասին

14/08/2023

2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված և 2020 թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում կատարված լրացումներով որպես սնանկության գործով կառավարիչ որակավորվել ցանկացող անձանց ներկայացվող պահանջների շարքում ավելացվել է նաև Արդարադատության նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցում անցած լինելու պահանջը: 
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան իրականացնում է՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը: 
Ուսուցման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) կենսագրական տվյալները՝ ինքնակենսագրական:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել 2023 թվականի օգոստոսի 14-ից մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-12:30 և 14:30-17:30-ն, Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
  Ուսուցման տևողությունը 77 ակադեմիական ժամ է (տե՛ս ուսուցման ծրագիրը), իսկ ուսուցման արժեքը կազմում է 187000 (մեկ հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ:
Ուսուցմանը մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝
1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) Հավակնորդը մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ Կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին, որ՝
  • տեղեկացումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդները պետք է Կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն.
  • պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է ուսուցման կարգով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով.
  • Պայմանագրի կնքման վերոնշյալ ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը, Կազմակերպության կողմից կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ և յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները կտեղեկացվեն դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին.
  • Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է Կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարել վերոնշյալ հաշվարկված հավելյալ վճարումը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն (տե՛ս ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերը):
Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2023 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ:
Հավակնորդներին տեղեկացնում ենք, որ վերոնշյալ ուսուցման դասընթացներն տեղի են ունենալու առկա (կամ ուսուցման կարգով նախատեսված դեպքերում հեռավար) ձևով, աշխատանքային օրերին, ժամը 18:00-ից հետո (նախնական տարբերակ)՝ Երևան քաղաքում:
Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել Կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406 և 010-574453: