Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար 

16/08/2023

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 24-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,   Վ. Սարգսյան 3/8):

Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝


  1. Անձնագիր (ՀԾ համարանիշ)
    2.
    Դիպլոմ
    3.
    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
    4.
    Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

 

Հարցազրույցի փուլը «Հարցարան» ձևաչափով:

       Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 139.776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս 49/3:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2023 թվականի օգոստոսի 21-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-40-09 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն varkanish12@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

 

16 օգոստոսի 2023թ.