Հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ. հրավեր
18/08/2023
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 23-ին և օգոստոսի 24-ին Արդարադատության նախարարությունը անցկացնելու է հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ (այսուհետ՝ Հակակոռուպցիոն Ռազմավարություն):
• Oգոստոսի 23-ին քննարկվելու են Հակակոռուպցիոն ռազմավարության «Կոռուպցիայի կանխարգելում» և «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունները: • Oգոստոսի 24-ին՝ «Կոռուպցիայի հակազդում», «Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գորրծարար վարչարարության դյուրացում», «Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունները:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ներքոնշյալ հղումներով՝ ըստ թեմաների.
Տեղեկացնում ենք, որ տարածքային սահմանափակումներով պայմանավորված՝ հանրային քննարկումների մասնակիցների քանակը սահմանափակ է (առավելագույնը՝ 50 անձ՝ յուրաքանչյուր ռազմավարական նպատակի համար): Ուստի, մասնակցության նախապատվությունը կտրվի այն անձանց, ովքեր առավել վաղ են գրանցվել:
Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 22-ը, ժամը 13:00-ն: Քննարկումների անցկացման վայրի և ըստ թեմաների՝ քննարկման ժամերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Հանրային քննարկումներն իրականացվում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ: