Հայտարարություն` ԱՆ իրավական փոխօգնության վարչությունում փորձագետ ներգրավելու համար
21/08/2023
ԱՆ իրավական փոխօգնության վարչությունում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի հիման վրա Արդարադատության նախարարի 2022 թվականի հունվարի 12-ի թիվ 11-Ա հրամանով հաստատված Արդարադատության նախարարության 2023 թվականի աշխատանքային ծրագրի 2-րդ կետից բխող աշխատանքների արդյունավետ իրականացմամբ՝ մասնավորապես.
-
ՀՀ միջազգային պայմանագրերով և /կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ ՀՀ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքների ապահովում,
-
ՀՀ միջազգային պայմանագրերով և /կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ՀՀ պետական մարմիններից և դատարաններից ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ օտարերկրյա պետությունների կենտրոնական կամ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքների ապահովում,
-
ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան` տեղեկատվության տրամադրում, ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում և դատապարտյալների փոխանցման ու հանձնման գործընթացին առնչվող հարցումների (դիմումների) պատասխանների տրամադրման աշխատանքների ապահովում,
-
ՀՀ միջազգային պայմանագրերով և /կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ՀՀ պետական մարմիններից և դատարաններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ օտարերկրյա պետությունների կենտրոնական կամ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքների ապահովում,
-
Քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ տվյալների գրանցման, հաշվառման, կատարված աշխատանքների ամփոփման և արդյունքների վերլուծության աշխատանքների ապահովում:
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 1 (մեկ) տարի:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության համակարգման համար անհրաժեշտ հաղորդակցության հաստատման աշխատանքներ,
-
Իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ տվյալների գրանցման և կատարված աշխատանքների արդյունքների ամփոփման և վերլուծման աշխատանքների իրականացում,
-
ՀՀ դատարաններում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչության ապահովման արդյունավետության բարձրացման աշխատանքներ,
-
ՀՀ միջազգային պայմանագրերի նոր նախագծերի մշակմանը և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության ընդլայնման աշխատանքներ,
-
Իրավական օգնության բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման ապահովման և համագործակցության ընդլայնման աշատանքներ,
-
առկա բացերի և հակասությունների վերհանում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
Իրավագիտություն կամ Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
-
հայերեն լեզվի տիրապետում,
-
ռուսերեն կամ անգլերեն լեզվի ազատ տիրապետում,
-
տեղեկատվության հավաքագրման, վերլուծության հմտություն,
-
հաշվետվությունների մշակման ունակություն,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023 թ. օգոստոսի 24-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)