Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
23/08/2023
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» N 736-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը՝ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 11.08.2023-21.08.2023թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից Արդարադատության նախարարություն է ներկայացվել Նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող թվով երկու թեկնածություն.
- Գրիգոր Ալբերտի Ներսիսյան (կենսագրական տվյալ): Թեկնածությունն առաջադրվել է «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության, «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Հայք» համահայկական արհեստակցական կազմակերպությունների միություն հասարակական կազմակերպության և «Անկախ դատավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության 14.08.2023թ. համատեղ արձանագրությամբ:
- Ջուլիետա Ֆերդինանտի Մաթևոսյան (կենսագրական տվյալ): Թեկնածությունն առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության և «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության 17.08.2023թ. համատեղ արձանագրությամբ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը: