Հայտարարություն՝Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ
02/10/2018
ՀՀ արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի արդիականացման նպատակով՝ հրավիրում է բոլոր շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրենց գրավոր առաջարկությունները ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 22-ը՝ international@moj.am էլեկտրոնային հասցեով:
Ներկայացված առաջարկությունների քննարկման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը կտեղեկացնի լրացուցիչ: