Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում Է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
05/10/2023
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի թափուր հաստիքի վերաբերյալ
Արդարադատության նախարարությունը հայտարարում Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 16):
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246:
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-59, 010-59-40-56, էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):