Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
05/10/2018
Հակակոռուպցիոն եվ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի փորձագետ
- 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական /ինստիտուցիոնալ շրջանակի բարելավումը (այդ թվում` օրենսդրական հիմքերը և բանտերում բուժօգնության տրամադրման ներկայիս մոդելը), քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը, բուժօգնության տրամադրման ամրապնդման նպատակով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների վերապատրաստման ապահովումը:
2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- Իրականացնում է բանտային առողջապահության ոլորտում ՀՀ օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի, արդեն իսկ ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքները:
- Աջակցում է քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների համակարգմանը, դրան ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքներին:
- Իրականացնում է քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլ աշխատանքներ:
- Աջակցում է բուժօգնության տրամադրման ամրապնդման նպատակով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների վերապատրաստման կազմակերպմանը և իրականացմանը, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը:
- Իրականացնում է բանտային առողջապահության բարելավման նպատակով համապատասխան պետական ծրագրերով և ռազմավարություններով ՀՀ արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվողականության համակարգումը:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- համապատասխան բնագավառի օրենսդրության տիրապետում,
- տիրապետում է ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ),
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
18 հոկտեմբերի 2018թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/:
-
42.42 ԿԲ