Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
19/10/2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում
փորձագետ ներգրավելու համար
Վերահսկողական ծառայության փորձագետ
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրական խնդիրների իրականացում, մասնավորապես քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպում ու մեթոդական ղեկավարում, ինչպես նաև քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների նկատմամբ գերատեսչական վերահսկողության արդյունավետությունը և որակը բարձրացնելու նպատակով ստուգումների նախապատրաստման կազմակերպման և իրականացման ձևերի և մեթոդների վերաբերյալ մեթոդական ձեռնարկի թողարկում:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
- մշակել և սահմանված ժամկետում ավարտել քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում ստուգումների կազմակերպման և իրականացման ձևերի և մեթոդների վերաբերյալ ձեռնարկի նախագծի աշխատանքները.
- բարձրացնել և պարզաբանել գերատեսչական վերահսկողության իրականացման ընթացքում առաջացած խնդրահարույց հարցերը, ներկայացնել տեսականորեն հիմնավորված և անմիջական պրակտիկ գործունեության ընթացքում փորձարկված առաջարկություններ և խորհուրդներ.
- գերատեսչական վերահսկողության պրակտիկ գործունեությամբ զբաղվող աշխատակիցներին ներկայացնել այն մեթոդների և միջոցների ամբողջականությունը, որոնք անհրաժեշտ է կիրառել իրավախախտումները բացահայտելու և դրանց բացասական հետևանքները վերացնելու համար.
- բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետը միաժամանակ պետք է ունենա՝
- · բարձրագույն իրավաբանական կրթություն.
- · վերջին հինգը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ պետական հսկողության կամ վերահսկողության իրականացման ոլորտում.
- · տվյալ ոլորտի նեղ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ.
- · տիրապետում է հայերենին (պարտադիր) և ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ).
- · համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
«29» հոկտեմբերի 2018թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: