Հայտարարություն՝ Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների 2023 թվականի ուսուցման մասին

08/11/2023

Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2023 թվականի ծրագիրը հաստատվել է Արդարադատության նախարարի հրամանով: Պիլոտային դասընթացը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-24-ը՝ յուրաքանչյուր օր 09:00-15:30-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո բոլոր ընտրված հավակնորդները կծանուցվեն դասընթացի այլ մանրամասների վերաբերյալ:

ԾՐԱԳԻՐ

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ

N

ԹԵՄԱ

ԺԱՄԱՔԱՆԱԿ

(ակադեմիական ժամ)

1

Ծանոթություն վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին և բանակցության հմտություններին

1

2

Նոր մոտեցումներ վեճերի լուծմանը

2

3

Հաղորդակցման հմտություններ

5

4

Հաշտարարի դերը և գործառույթները

2

5

Հաշտարարության գործընթացի նախապատրաստումը

1

6

Հաշտարարության մեկնարկը, բացման խոսքը

3

7

Շահերի և կարիքների բացահայտումը

5

8

Բանակցության հմտություններ, ինչպե՞ս սակարկել

5

9

Հաշտարարության ավարտը

5

10

Դատական գործի շրջանակներում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացի նախաձեռնումը, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթի առանձնահատկությունները:

1

11

Հաշտարարությունը հարևանային իրավունքին առնչվող վեճերի և վարկային պայմանագրերից առաջացող վեճերի դեպքում, հաշտության համաձայնության նախագծման առանձնահատկությունները: 

1

12

Հաշտարարությունը ընտանեկան վեճերի դեպքում՝ ամուսնության կնքումն և դադարումը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները, ծնողների և զավակների իրավունքներն ու պարտավորությունները, ալիմենտային պարտավորությունները:

1

13

Հաշտարարությունը աշխատանքային վեճերի դեպքում՝ աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները,  աշխատանքային պայմանագիրը և լուծման հիմքերը, աշխատաժամանակը և հանգստի իրավունքը:

1

14

Հաշտարարության գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, հաշտարարի վարքագծի կանոնները, հաշտարարների իրավունքներն ու պարտականությունները:

1

15

Հաշտարարության մասին օրենքում կատարված փոփոխությունները, արտոնագրված հաշտարարների ռեեստրը, պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները, հաշտության համաձայնագրի կազմումը:

1

Ընդհանուր ժամաքանակ՝ 35