Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները
10/11/2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները:
Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
Արդարադատության նախարարին հաստատած ուսումնական ծրագրով ուսուցման դասընթացին մասակցած լինելու պարտավորություն չունեն այն անձինք, որոնք օտարերկրյա պետությունում մասնակցել են նմանատիպ դասընթացի և ներկայացրել են համապաստխան վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է արդարադատության նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը, ինչպես նաև ստորև ներկայացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների հաշտարար հանդիսացող անձինք՝
- Արբիտրների լիազորված ինստիտուտ (Chartered Institute of Arbitrators)
- Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն (Centre of Effective Dispute Resolution)
- Հաշտարարների հասարակություն (The Society of Mediators)
- Մեդիացիայի միջազգային ինստիտուտ (International Mediation Institute)
- Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի ակադեմիա
Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դիմորդը որակավորման ստուգման համար հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով ներկայացնում է`
- դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`
- դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
- դիմորդի ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- ծննդյան օրը, ամիսը, տարին,
- անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը.
- գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
- նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը (կարող է ներկայացվել ի լրումն դիմումի՝ վկայականը ստանալուն պես), բացառությամբ այն դեպքերի, երբ «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերին համապատասխան անձը ազատված է ուսուցում անցնելու պարտականությունից, որի դեպքում դիմումին կցվում են համապատասխանաբար օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագրի պատճենը կամ Արդարադատության նախարարի N 331-Ն հրամանի հավելված 4-ով սահմանված ցանկով նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ՝ տրված այդ կազմակերպության կողմից,
- նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին,
- որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (10.000 ՀՀ դրամ) 900005002796 գանձապետական հաշվեհամարին վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 28-ն է։
Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման առաջին` գրավոր փուլը, անցկացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին, Արադարադատության ակադեմիայում (հասցե՝ Փիրումյանների փող., 9 շենք):
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2022 թվականին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի շրջանակներում մի շարք բարեփոխումներ են կատարվել գործող կարգավորումներում, այդ թվում՝ ներդրվել է առցանց հաշտարարության հնարավորությունը, որոշ ընտանեկան գործերով նախատեսվել է պարտադիր հաշտարարություն` երաշխավորելով հաշտարարության գործածելիությունը, հեռացվել է անվճար չորս ժամ հաշտարարություն նախատեսող դրույթը՝ սահմանելով երաշխավորված վարձատրություն բոլոր գործերով, ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ իրավակարգավորումները և հստակեցվել են օրենքով չկարգավորված որոշ հարցեր։ Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ավարտին են մոտենում e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։
Օրենքով նախատեսվել է, որ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Արդարադատության նախարարությունը պետք է անցկացնի հաշտարարների թեկնածուների ուսուցում և որակավորման ստուգում, իսկ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար` պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Պարտադիր վերապատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում հաշտարարներին տրվում է նոր որակավորման վկայագիր: Առաջին անգամ որակավորվող հաշտարարները չեն կարող մասնակցել որակավորման ստուգմանը առանց դասընթացին մասնակցության:
Հաշտարարների որակավորման ստուգման կարգը Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն որոշմամբ:
Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 59-40-52 հեռախոսահամարով: