Հայտարարություն` ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնում փորձագետ ներգրավելու համար
20/11/2023
ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի «Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին» N 103-Լ հրամանով հաստատված Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության կանոնադրության 6-րդ գլխի 13-րդ կետից բխող գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժշտ է ներգրավել փորձագետ: Վերոնշյալ կետով նախատեսվում է նաև Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված հրավերների, հանդիպումների, քննարկումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, պատասխան գրությունների նախապաստրաստման աշխատանքներ, ինչպես նաև Նախարարության այլ ներկայացուցիչների և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների, ընդունելությունների կազմակերպման աշխատանքներ և այլն։
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 3 (երեք) ամիս:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված հրավերների, հանդիպումների, քննարկումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում,
-
Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված հրավերների, հանդիպումների, քննարկումների վերաբերյալ նամակների կազմում և ներկայացում,
-
Աջակցություն Նախարարի, Գլխավոր քարտուղարի,Նախարարի տեղակալների և Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Նախարարության այլ ներկայացուցիչների և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների, ընդունելությունների կազմակերպմանը,
-
Աջակցություն Նախարարի, Գլխավոր քարտուղարի, Նախարարի տեղակալների և Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Նախարարության այլ ներկայացուցիչների գործուղումների կազմակերպմանը:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
-
Միջազգային պայմանագրերի օրենքի, Պետական արարողակարգի մասին օրենքի, ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1267-Ն որոշման վերաբերյալ իմացություն,
-
տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր), ռուսերեն և անգլերեն լեզուներին (գերազանց),
-
տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023 թ. նոյեմբերի 23-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)