Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում փորձագետ ներգրավելու համար

21/11/2023

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու նպատակն է ՀՀ քրեական դատավարությամբ, ՀՀ քրեական և ՀՀ քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված անհրաժեշտ գործառույթների իրականացումը՝ մասնավորապես. Պրոբացիայի շահառուների ազատության սահմանափակում պատժի, անվտանգության և այլընտրանքային խափանման միջոցների (տնային կալանք, վարչական հսկողություն),  հանրային աշխատանքների կիրառման ապահովումը և վերահսկողությունը։
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև մեկ (1) տարի:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • Շահառուների պատժի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով տնայցեր և այցելություն աշխատավայրեր,
  • այլընտրանքային խափանման միջոցներով (տնային կալանք և վարչական հսկողություն) կատարվող աշխատանքների փաստաթղթաշրջանառության ապահովում,
  • հանրային աշխատանքներ պատժատեսակով պատիժ կրող շահառուների աշխատանքի տեղավորման աշխատանքների իրականացում,
  • հաշվետվությունների կազմման աշխատանքներին մասնակցություն,
  • հանրային աշխատանքներ պատժատեսակի միջազգային իրավական փորձի ուսումնասիրության իրականացում, ըստ անհրաժեշտության, առաջարկությունների ներկայացում:
    Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ, կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզվին (բավարար),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2023 թ. նոյեմբերի 24-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
      ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  2. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: