ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն մասնագետների կարիք ունի
25/04/2013
1.1. Կենցաղային ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (կապի գծով) (ծածկագիր՝ (04-Հ-2.2-3)
Ապահովում է կապի միջոցների անխափան աշխատանքը: Կատարում է վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, բաժնի պետի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները: Բաժնի գլխավոր մասնագետն (կապի գծով) ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության <Կոշ> քրեակատարողական հիմնարկ
2.1 Հաշվապահական հաշվառման բաժնի պետ (ծածկագիր`/ 04-Հ-2.2-10)
Իրականացնում է բաժնի, խմբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ եւ համակարգում է Հիմնարկի ֆինանuատնտեuական գործունեությունը: Կատարում է աշխատանքի բաշխում եւ վերաբաշխում աշխատողների միջեւ:
Կազմակերպում է հաշվապահական հաշվառման աշխատանքները, կազմում է Հիմնարկի բյուջետային գործունեության հաշվեկշիռը եւ ներկայացնում Հիմնարկի պետին:Կազմակերպում եւ ղեկավարում է աշխատանքի վարձատրության եւ այլ վճարումների կատարման հետ կապված աշխատանքները.Հuկողություն է իրականացնում Հիմնարկի պահպանման համար նախատեuված բյուջետային ֆինանuավորման միջոցների նպատակային ծախuումների նկատմամբ:Ապահովում է հաշվապահական հաշվառման հաշվետվությունների ժամանակին ամփոփման եւ ներկայացման աշխատանքները:Կազմակերպում եւ (կամ) իրականացնում է ֆինանuահաշվային եւ գանձապետական գործառույթներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն մասնագիտական կրթություն,
3. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
3.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-14)
3.2. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝(04-Հ-3.2-8)
4. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ
4.1. Բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-3.2-10)
3 և 4 կետերում նշված մասնագետը կատարում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին և ամբողջական հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Իրականացնում է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ: Ճիշտ և ժամանակին առաջարկություններ է ներկայացնում դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով հայտերի վերաբերյալ: Սահմանված կարգով պահպանում է բժշկական փաստաթղթերը, դեղերը և բժշկական պարագաները:
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
- առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
5. ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ
5.1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման խմբի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ (04-Հ-4.2-26)
Հաշվառում եւ վարում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Նախապատրաuտում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների փոխադրման փաuտաթղթերը: Վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաuտում է համապատաuխան կալանավորված անձանց եւ դատապարտյալների անձնական գործերը: Կատարում է հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի եւ խմբի ղեկավարի` իրենց լիազորությունների uահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- առնվազն միջնակարգ կրթություն:
1-5 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է` իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում
Մրցույթը կկայանա 05.06.2013թ.` ժամը 14.30-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
* հայտարարություն`քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճեն:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 20.05.2013թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-46-21):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում:
Կից ներկայացնում ենք թեստավորման հարցաշարերը՝ ՛՛Քրեակատարողական ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքի, ՀՀ Սահմանադրության, Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, ինչպես նաև ՛՛Քաղաքացիական հատուկ ծառայության մասին՛՛ օրենսդրության վերաբերյալ: