Տեղեկատվություն՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ փուլի մասին
20/12/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է 2023թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:
Առաջին փուլի 30 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել 12 մասնակից:
Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն:
Մասնակիցն իրավունք ուներ պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ վարքագծի կանոնների իմացությունը, որպես կառավարիչ գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Նշված իրավիճակի ընտրությունը կատարվել է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները:
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2023թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած 12 մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
2023Թ. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
Անուն Ազգանուն |
Երկրորդ փուլում հավաքած միավոր |
|
18 |
|
20 |
|
17 |
|
19 |
|
18 |
|
20 |
|
16 |
|
20 |
|
15 |
|
18 |
|
17 |
|
17 |