Հրավեր ԶԼՄ ներկայացուցիչների համար

05/01/2024

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՈՒՆՎԱՐԻ 8-ին՝ ժամը 09:30-ին տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ասուլիսը։ Ասուլիսը կայանալու է նախարարության շենքի 7-րդ հարկի նիստերի դահլիճում (Հասցեն՝ Վ.Սարգսյան 3/8) Խնդրում եմ մինչև այսօր՝ հունվարի 5-ը, ժամը 18:00 Ձեր լրատվամիջոցի ներկայացուցչի տվյալներն ուղարկել info@moj.am էլեկտրոնային հասցեին, որպեսզի հնարավոր լինի ապահովել մուտքը նախարարության շենք: Նախարարության շենք մուտք գործելու համար պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանին 010 59 40 60 հեռախոսահամարով: