Հայտարարություն` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում ՀԿ ներկայացուցիչների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ

09/01/2024

 ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները:   

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի 2023թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1303-Ա որոշմամբ հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը:

 Արդարադատության նախարարությունը հրավիրում է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2024 թվականի հունվարի 18-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել Համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման կարգին, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.moj.am/storage/uploads/Hamakargogh-khorhurd.pdf :

 Խնդրում ենք հայտերը և կից փաստաթղթերը հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (Վազգեն Սարգսյան 3/8, 0010) կամ ներկայացնել international@moj.am, էլեկտրոնային փոստի հասցեին՝ սկանավորված: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 594032 հեռախոսահամարին: