Հայտարարություն` Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի ավագ մասնագետի մասին
18/01/2024
Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Մ3-3)
-
մասնակցում է քրեակատարողական, այդ թվում՝ պրոբացիայի, ինչպես նաև ներման խնդրագրերի ոլորտների (այսուհետ՝ համակարգվող ոլորտներ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրության և վերլուծության աշխատանքներին.
-
մասնակցում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտներում դեռևս չկարգավորված հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքներին.
-
օրենքով սահմանված կարգով իրականացնում է Բաժնի կողմից մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) աշխատանքերը.
-
մասնակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը բաժնի կողմից համակարգվող ոլորտներում առնչվող հարցերին.
-
իրականացնում է պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ներկայացված հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունների վերաբերյալ Նախարարության մեկնաբանությունների տրամադրման աշխատանքները.
-
իրականացնում է քրեակատարողական, այդ թվում՝ պրոբացիայի, ինչպես նաև ներման ոլորտների առնչությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների քննարկումը, վերլուծությունը և անհրաժեշտության դեպքում նախարարության մեկնաբանությունների տրամադրումը.
-
մասնակցում է ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործի կազման աշխատանքներին.
-
իրականացնում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ կազմված գրանցամատյանների վարումը.
-
մասնակցում է համակարգվող ոլորտին որևէ կերպ առնչվող միջազգային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրման, արդեն ընդունված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրստման աշխատանքներին.
-
մասնակցում է ոլորտային միջազգային կառույցներում ներկայացուցչության ապահովման աշխատանքներին.
-
իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտների վերաբերյալ քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների, և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-
Կրթությունը, որակավորման աստիճան՝ Իրավագիտություն - 00.6,
-
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
-
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ։
-
պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝
221 312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
23 հունվարի 2024թ.
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում` համապատասխան ձևաչափով,
-
Ինքնակենսագրական,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
-
անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ