Տեղեկատվություն՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի նոտարական տարածքների համար 2023թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման 1-ին փուլի գործնական խնդիրների գնահատման բողոքարկման արդյունքների մասին

19/01/2024

Ամփոփվել են Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի նոտարական տարածքների համար 2023թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման 1-ին փուլի գործնական խնդիրների գնահատման բողոքարկման արդյունքները:

«Կոտայքի մարզ» նոտարական տարածքի համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 2 մասնակից, «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը՝ 2 մասնակից: «Շիրակի մարզ» և «Սյունիքի մարզ» նոտարական տարածքների նշված նստավայրերի համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլն ստուգման մասնակիցներից որևէ մեկը չի հաղթահարել:

Նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում գործնական խնդիրների լուծման արդյունքում առնվազն 100 միավոր ստացած մասնակիցները: Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:

 

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ԵՎ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՇՎԱԾ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ 2023Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Անուն

Ազգանուն

Իրավիճակային խնդիրների լուծման միավորներ

Նոտարական տարածքը և նստավայրը, որի համար ներկայացվել էր դիմում

1

Աննա

Տոնոյան

102.5

«Կոտայքի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝

ք. Աբովյան)

2

Արփինա

Սիմոնյան

105

«Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածք (նստավայր՝ ք.Գավառ)

3

Գայանե

Սարոյան

118

«Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք.Աբովյան),  «Գեղարքունիքի մարզ» (նստավայր՝ ք. Գավառ) նոտարական տարածքներ