Հայտարարություն՝ Ամփոփվել են «Գեղարքունիքի մարզ» (նստավայր՝ ք. Գավառ), «Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք. Աբովյան) նոտարական տարածքների համար հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները
26/01/2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի նախագահությամբ 26.01.2024թ.-ին անցկացվել է «Գեղարքունիքի մարզ» (նստավայր՝ ք. Գավառ), «Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք. Աբովյան) նոտարական տարածքների համար 2023թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:
«Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք. Աբովյան) նոտարական տարածքի համար, ինպես նաև «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ ք. Գավառ) համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել և երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն էր ստացել 2-ական մասնակից:
Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցները ներկայացրել են տեղեկություններ իրենց աշախտանքային գործունեության, նոտարական ոլորտին առնչության վերաբերյալ, ինչպես նաև նշել են նոտար դառնալու իրենց շարժառիթները: Որպես նոտար աշխատելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) նոտարի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ նոտարական էթիկայի կանոնների իմացությունը, որպես նոտար գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Նշված իրավիճակի ընտրությունը կատարվել է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները:
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2023թ. նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած 2 մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Հանձնաժողովն իր որոշմամբ կհաստատի որակավորման ստուգումը հաղթահարած մասնակիցներին և նոտարական պալատի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ կառաջարկի արդարադատության նախարարին՝ որակավորման ստուգումը հաղթահարած մասնակիցներին նշանակել նոտարի համապատասխան պաշտոններում:
«ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԳԱՎԱՌ) ՀԱՄԱՐ 2023Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Արփինա |
Սիմոնյան |
105 |
17.8 (18) |
123 |
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԱԲՈՎՅԱՆ) ՀԱՄԱՐ 2023Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Գայանե |
Սարոյան |
118 |
18.5 |
136.5 |