Հայտարարություն՝ ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում ՀԿ ներկայացուցիչների ընտրության վերաբերյալ

26/01/2024

Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում հասարակակական կազմակերպություններ ներգրավվելու նպատակով ս.թ. հունվարի 8-ին հայտարարել էր մրցույթ: Խորհրդի կազմում թեկնածություններ ներկայացնելու համար վերջնաժամկետ էր սահմանվել 2024թ. հունվարի 18-ը: Այս ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը և ստուգել փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:

 Արդյունքում տեղեկացնում ենք, որ սահմանված չափանիշներին համապատասխանում են 7 հասարակական կազմակերպություն (տե՛ս համապատասխան գրանցամատյանը), ուստի Ռազմավարության Բաժին VI-ով սահմանված կարգի համաձայն` սահմանված չափանիշներին համապատասխանող հասարարական կազմակերպությունները համարվում են ընտրված:

 Խորհրդի կազմում ընտրվել են հետևյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝

  • Եվրասիա համագործակցության հիմնադրամ;
  • Կանանց ռեսուրսային կենտրոն;
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ;
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ;
  • Խաղաղության երկխոսություն;
  • Իրավաբանների հայկական ասոցիացիա;
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների:

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Խորհրդի կազմում  ներգրավվելու հայտ ներկայացրած բոլոր հասարակական կազմակերպություններին և վերահաստատում իր պատրաստակամությունը   իրականացնելու ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով ամրագրված միջոցառումները հասարակական կազմակերպությունների հետ գործուն համագործակցության և վերջիններիս ակտիվ ներգրավման  միջոցով։

Հայտնում ենք նաև, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Համակարգող խորհրդի կազմավորմանն ուղղված աշխատանքները: Նախատեսվում է Խորհրդի անդրանիկ նիստն անցկացնել փետրվար ամսին: