Հայտարարություն՝ «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
29/01/2024
Ի գիտություն, տեղեկացնում ենք, որ «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») դրույթները, որոնցով նախատեսվել է նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացում, դեռևս ուժի մեջ չեն մտել: Մասնավորապես՝ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ հոդվածի, 17-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներն ուժի մեջ են մտնում Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշտարարների հատուկ ցանկը առնվազն 15 արտոնագրված հաշտարարով համալրվելու դեպքում, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացում նախատեսող դրույթներն ուժի մեջ են մտնելու Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշտարարների հատուկ ցանկը առնվազն 15 արտոնագրված հաշտարարով համալրվելու դեպքում, որի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի: