Մեկնարկում են սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման աշխատանքները

14/05/2013

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2013 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման աշխատանքները այն դիմորդների համար, որոնք արդեն իսկ ունեն սնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզիա:

 Դիմորդները մինչև 2013 թվականի մայիսի 22-ը ժամը 17:00-ը կարող են ներկայացնել սույն հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում կարող են ստանալ որակավորման վկայական:

 Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա, 11-րդ հարկ) է ներկայացնում`

1) դիմում 

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) սնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունենալը հավաստող փաստաթուղթ

4) 2 գունավոր լուսանկար` 3 X 4 չափսի:

Հանձնաժողովը ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին, որի հիման վրա տրամադրում է որակավորման վկայական:

Կառավարչի որակավորման ստուգումը անց է կացվելու 2013 թվականի մայիսի 23-ին:

Կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի « Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին » 1179-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 451-Ն որոշմամբ:

Որակավորման ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը դիմորդներին կտրամադրվի հեռահաղորդագրության միջոցով, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am): Փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կառավարչի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Իռենա Գզողյանին` +37410 -319-117 հեռախոսահամարով: