Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության մասին

07/03/2024

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության 
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։
  1. Դիմորդ կարող է լինել՝
1․1 Հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց։
2Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝
2․1 դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2․2 դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
2․3 հանրային ծառայող է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
  • Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճեն,
  • Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը՝ ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից,
  • ՀԿ կանոնադրություն (պատճեն),
  • Ինքնակենսագրություն,
  • Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։
ՀԱՅՏԵՐ-ը և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024թ-ի մարտի 30-ը:
Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝ prisonarmenia@gmail.com էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված՝ վերնագիր դաշտում նշելով «Խմբին անդամակցելու հայտ»։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +37498606393 հեռախոսահամարին։