Հայտարարություն՝ ազդարարման համակարգի, ինչպես նաև ազդարարման անանուն էլեկտրոնային հարթակի վերաբերյալ գործնական խնդիրների գույքագրման մասին
13/03/2024
Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում[1] իրականացնում է ազդարարման համակարգի[2], ինչպես նաև ազդարարման անանուն էլեկտրոնային հարթակի[3] վերաբերյալ գործնական խնդիրների գույքագրում՝ ինստիտուտի հետագա բարելավման և կատարելագործման նպատակով։
Վերոնշյալ հարցերի կապակցությամբ նախարարությունը դիմում է քաղաքացիններին և բոլոր շահագրգիռ մարմիններին հարթակի կիրառման ընթացքում հանդիպած գործնական խնդիրների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու նպատակով։ Տեղեկատվությունը կարող է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն մինչև ս․թ․ ապրիլի 10-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ anti-corruption@moj.am, հեռ՝ 010-593-925։