Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետի/վարորդ/ մասին
14/03/2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետի/վարորդ/ (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ10.10-Կբ-3) Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Գորիս, Նարեկացու 5):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, Գորիս համայնք, Նարեկացու 5, 060-47-27-02, էլեկտրոնային փոստի հասցե՝ goris.kadrer@penitentiary.am
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մարտի 14-ից մինչև մարտի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 16-ին՝ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (ՀՀ, ք. Գորիս, Նարեկացու 5):
Վարձատրությունը՝ 260․233 ( երկու հարյուր վաթսուն հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ է:
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք. հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 311-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=188592
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Հայաստան, ք. Գորիս, Նարեկացու 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում (կցվում է),
-
անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
-
միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
-
աշխատանքայինգործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
-
արականսեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝պատճենով,
-
մեկլուսանկար՝ 3X4 չափսի:
Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն Քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին: Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Նշված պաշտոններում հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: