Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է  արտաքին մրցույթ՝ Հայաստանի  Հանրապետության  արդարադատության  նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետների մասին

14/03/2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է  արտաքին մրցույթ՝ Հայաստանի  Հանրապետության  արդարադատության  նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետների (ծածկագրեր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.13-Կբ-31, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Կբ-34, 12-2ՔԾ-ՔՀ6.13-Կբ-41) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա  խճուղի 23)  քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հիմնական աշխատավարձը՝ 267.233 դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք  (Հայաստան, Վաղարշապատ  համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
  1. դիմում ( կցվում է)
  2. անձնագիր և/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3x4չափսի
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մարտի 18-ից   մինչև  2024 թվականի ապրիլի 01-ը՝ ներառյալ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի  ապրիլի 23-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չուբանքարա  խճուղի 23) :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23, 060-47-02-08, էլեկտրոնային փոստի հասցե՝ armavir.kadrer@penitentiary.am)։ 
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,55-58,65-69,80,83-85,95,121,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության
ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը
հաստատելու մասին» N 194-Ն հրաման.
Հղումը՝   https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72279
Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն 
քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող
պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական
ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին: Մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն  ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև դիմելու պահին օրենքով
նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
Նշված պաշտոններում հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում: