Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
14/03/2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագրեր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-45, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-55, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-56, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-57, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-58, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-59, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-60, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-63, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-64) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիմնական աշխատավարձը՝ 269.754 դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-
դիմում ( կցվում է)
-
անձնագիր և/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)
-
միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
-
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենով,
-
մեկ լուսանկար՝ 3x4չափսի։