Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

20/03/2024

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ արդարադատության նախարարության Վ․ Սարգսյան 3/8 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ արդարադատության նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ 2025թվականի պետական բյուջեի ֆինանսավորման) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ: Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող ոլորտի(ների) մասով քննարկումներ իրականացնելու համար, մինչև ս.թ. ապրիլի 3-ը ներառյալ, zara.margaryan@justice.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):