Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

29/11/2018

 Իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ (ծածկագիր՝ 14-2.2-128)  

 

1) կազմակերպում է Նախարարության համակարգում գտնվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության իրավական աջակցության, ոլորտների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման, իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգերի վերաբերյալ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների իրականացումը.

2) կազմակերպում է Նախարարության համակարգում գտնվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից բարձրացված տարբեր իրավական խնդիրների վերաբերյալ գրավոր խորհրդատվություն տալը, ինչպես նաև ոլորտների վերաբերյալ գրավոր պարզաբանումների նախագծերը.

3) կազմակերպում է Նախարարության համակարգի առջև կանգնած իրավական խնդիրների լուծումների վերաբերյալ քննարկումները.

4) կազմակերպում է Նախարարության մասնակցությամբ առկա դատական պրակտիկայի վերաբերյալ վերլուծական աշխատանքները.

5) դատական պրակտիկայի ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման հիման վրա կազմակերպում է տարբեր մեթոդական նամակների և ուղեցույցների նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունից հասցեագրում է համակարգում գտնվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին.

6) Վարչության առջև դրված խնդիրների լուծման նպատակով կազմակերպում է համագործակցությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ.

7) Վարչության իրավասության մասով կազմակերպում է քաղաքացիների, իրավաբանական անձանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացված գրավոր առաջարկությունների, դիմումների քննարկման և վերլուծության աշխատանքները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության աշխատանքները.

8) Վարչության պետին է ներկայացնում առաջարկություն Բաժնի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու մասին.

9) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության զարգացման  վերաբերյալ առաջարկությունների նախագծերի մշակման աշխատանքները.

10) Վարչության պետի հանձնարարությամբ կազմակերպում է Օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) աշխատանքները.

11) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.

12) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

13) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

14) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

15) Վարչության պետին է ներկայացնում  Բաժնի աշխատանքային ծրագրերը.

16) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

17) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

18) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

19) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

20) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.

21) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

22) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

 

 

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքայինստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
  •   տիրապետում է ռուսերենին կամ անգլերենին (ազատ).
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),

 

  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<04>> դեկտեմբերի  2018թ. 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝
    1. 5.    256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
    2. 6.          Աշխատանքի վայրը ՝

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

  1. 7.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով ((ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 8.   ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: