Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու համար
04/04/2024
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի կողմից իրականացվող նոր գործառույթներով պայմանավորված անհրաժեշտ է Գործակալության գրանցման և հաշվառման բաժնում ներգրավել փորձագետ՝ Գործակալությունում իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացմանն առնչվող խորհրդատվության, վարչական ակտերի նախագծերի կազմման, ծանուցման, ինչպես նաև իրական շահառուների ինստիտուտին առնչվող քաղաքացիներին հասցեագրվող պատասխան գրությունների նախագծերի կազմման, իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի արդիականացման հետ կապված տեխնիկական խնդիրների իրականացման նպատակով։
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 30.12.2024թ.:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
Գործակալությունում իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի հետ առնչվող կայացված վարչական նախագծերի կազմման աշխատանքների իրականացում,
-
իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացմանն առնչվող խորհրդատվության տրամադրում,
-
քաղաքացիներին հասցեագրվող պատասխան գրությունների նախագծերի կազմման աշխատանքներ,
-
իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի արդիականացման հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կազմակերպում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
աշխատանքային փորձ,
-
տվյալների մշակման կարողություններ և հմտություններ,
-
հայերեն լեզվի տիրապետում,
-
տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թ. ապրիլի 9-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, հեռ. (010) 20-14-61
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)