Հայտարարություն՝ Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների 2024 թվականի ուսուցման մասին

19/04/2024

«Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2024 թվականի ծրագիրը հաստատվել է Արդարադատության նախարարի հրամանով: Դասընթացը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ը՝ յուրաքանչյուր օր 09:00-16:30-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո բոլոր ընտրված հավակնորդները կծանուցվեն դասընթացի այլ մանրամասների վերաբերյալ:»
ԾՐԱԳԻՐ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
 
N
ԹԵՄԱ
ԺԱՄԱՔԱՆԱԿ
(ակադեմիական ժամ)
1
Ծանոթություն վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին և բանակցության հմտություններին
1
2
Նոր մոտեցումներ վեճերի լուծմանը
2
3
Հաղորդակցման հմտություններ
5
4
Հաշտարարի դերը և գործառույթները
2
5
Հաշտարարության գործընթացի նախապատրաստումը
1
6
Հաշտարարության մեկնարկը, բացման խոսքը
3
7
Շահերի և կարիքների բացահայտումը
5
8
Բանակցության հմտություններ, ինչպե՞ս պայմանավորվել
5
9
Հաշտարարության ավարտը
5
10
Դատական գործի շրջանակներում արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացի նախաձեռնումը, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթի առանձնահատկությունները:
1
11
Հաշտարարությունը ընտանեկան վեճերի դեպքում՝ ամուսնության կնքումն և դադարումը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները, ծնողների և զավակների իրավունքներն ու պարտավորությունները, ալիմենտային պարտավորությունները:
1
12
Հաշտարարության գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, հաշտարարի վարքագծի կանոնները, հաշտարարների իրավունքներն ու պարտականությունները:
1
13
Հաշտարարության մասին օրենքում կատարված փոփոխությունները, արտոնագրված հաշտարարների ռեեստրը, պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները, հաշտության համաձայնագրի կազմումը:
1
Ընդհանուր ժամաքանակ՝ 33