Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում փորձագետ ներգրավելու համար
06/05/2024
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում փորձագետ ներգրավելու համար
-
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման ապահովում, անձնական տվյալների մշակողներին և սուբյեկտներին տեղեկատվական անվտանգության անձնական տվյալների առցանց պաշտպանության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: Գործակալության ուղեցույցերի մշակում: Օժանդակություն Գործակալությանը տեղեկատվական անվտանգության՝ ներառյալ կիբերանվտանգության, անձնական տվյալների էլեկտրոնային բազաների անվտանգության գնահատման և թվային տիրույթում անձնական տվյալների պաշտպանության ապահովման ոլորտներում:
-
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
-
Փորձագետի պարտականությունները՝
-
եզրակացության տրամադրում՝ անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը բավարար պաշտպանության մակարդակ ունեցող ճանաչելու վերաբերյալ,
-
օժանդակության տրամադրում անձնական տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը ստուգելու ընթացքում,
-
անձնական տվյալներ մշակողներին և անձնական տվյալների սուբյեկտներին անձնական տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում (որպես խորհրդատվություն է դիտվում իրականացված ուսուցումը)՝ կապված տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների առցանց պաշտպանության և նմանաբնույթ այլ հարցերի վերաբերյալ,
-
ըստ անհրաժեշտության իրականացնել ուսումնասիրություններ, մշակել ուղեցույցեր կամ մասնակցել Գործակալության ուղեցույցերի մշակմանը, նախապատրաստել տեղեկատվական նյութեր, հայտարարություններ, գրություններ, առաջարկություններ, դիտողություններ կամ տրամադրել եզրակացություններ դրանց վերաբերյալ,
-
Գործակալության էջերի վարում՝ սոցիալական ցանցերում,
-
տրամադրել փորձագիտական օժանդակություն Գործակալության բաժիններին՝ վարույթների իրականացման կամ մոնիթորինգների անցկացման ընթացքում և բաժինների իրավասությունների ոլորտում գտնվող այլ հարցերում:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
-
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
-
անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև գիտելիքներ տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ հաստատված վերաբերելի փաստաթղթով (սերտիֆիկատ, վկայական և այլն)
-
տիրապետի հայերենին (պարտադիր)
-
տիրապետի ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ),
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
-
անձնական տվյալների պաշտպանության (և տեղեկատվական անվտանգության) ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաև հրապարակումները կամ համադրելի այլ աշխատությունները (ներառյալ մասնակցությունը ուղեցույցների, ձեռնարկների մշակմանը) կդիտվեն որպես առավերություն:
-
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2024թ. մայիսի 10-ը ներառյալ:
-
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 54բ շենք, հեռախոս՝ 010-59-41-92:
-
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
-
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
-
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
-
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
-
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
-
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)