Տեղեկատվություն՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման 1-ին փուլի մասին

15/05/2024

Ամփոփվել են «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Վանաձոր, ք. Ստեփանավան), «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան), «Արարատի մարզ» (նստավայր՝ ք. Արտաշատ), «Շիրակի մարզ» (նստավայր՝ գ. Ախուրյան), «Սյունիքի մարզ» (նստավայր՝ ք. Սիսիան, ք. Կապան) և «Երևան» (նստավայր՝ Դավթաշեն) նոտարական տարածքների համար 2024թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման 1-ին փուլի (26.04.2024) գործնական խնդիրների գնահատման արդյունքները:
«Երևան» (նստավայր՝ Դավթաշեն) նոտարական տարածքի համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 2 մասնակից, «Լոռու մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ ք. Ստեփանավան, ք. Վանաձոր), «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան), «Արարատի մարզ» (նստավայր՝ ք. Արտաշատ) նոտարական տարածքների համար` 1 մասնակից:  «Շիրակի մարզ» (նստավայր՝ գ. Ախուրյան), «Սյունիքի մարզ» (նստավայր՝ ք. Սիսիան, ք. Կապան) նոտարական տարածքների համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը ստուգման մասնակիցներից որևէ մեկը չի հաղթահարել:
Տեղեկատվության կարգով նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում գործնական խնդիրների լուծման արդյունքում առնվազն 100 միավոր ստացած մասնակիցները: Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:
«ԵՐԵՎԱՆ», «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ», «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ» «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, Ք. ՎԱՆԱՁՈՐ)  ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2024Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
 
Անուն
Ազգանուն
Իրավիճակային խնդիրների լուծման միավորներ
Նոտարական տարածքը և նստավայրը, որի համար ներկայացվել էր դիմում
1
Սյուզաննա
Գրիգորյան
102.5
«Լոռու մարզ»  նոտարական տարածք (նստավայր՝ ք. Ստեփանավան), 
2
Սոնա
Դանիելյան
101
«Երևան»  (նստավայր՝ Դավթաշեն),  «Արարատի մարզ» (նստավայր՝ Արտաշատ),  «Լոռու մարզ» (նստավայր՝ Վանաձոր),  «Տավուշի մարզ» (նստավայր՝ Դիլիջան) նոտարական տարածքներ
3
Տաթևիկ
Խաչատրյան
101
«Երևան» նոտարական տարածք (նստավայր՝ Դավթաշեն)