Թեստային առաջադրանքի նմուշային հարցեր
21/05/2024
Թեստային առաջադրանքի նմուշային հարցեր
Թեստային առաջադրանքները կարող են պարունակել «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքից և վերաբերելի ենթաօրենսդրական ակտերից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից և ՀՀ ընտանեկան օրենսգրքից հաշտարարությանն առնչվող կարգավորումների վերաբերյալ հարցեր:
1․ Հաշտարարությունը գործընթաց է.
-
որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն.
-
որն ուղղված է կողմերի միջև առկա վեճն անկախ կողմերի համաձայնությունից անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի կողմից լուծելուն.
-
որտեղ կողմերից մեկի համաձայնության առկայությունը բավարար է գործի ելքը Հաշտարարի կողմից որոշելու համար․
-
որի արդյունքներով Հաշտարարը կայացնում է կողմերի համար պարտադիր որոշում․
-
Կարող է արդյոք վեճը հանձնվել դատարանի քննությանը, եթե կողմերի միջև առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնության.
-
այո, վեճը կարող է հանձնվել դատարանի քննությանը հաշտարարությունն ավարտելուց հետո.
-
ոչ, վեճը չի կարող հանձնվել դատարանի քննությանը և ենթակա է լուծման բացառապես հաշտարարության միջոցով.
-
այո, վեճը կարող է հանձնվել դատարանի քննությանը հաշտարարությունն ավարտելուց հետո, եթե Հաշտարարը գրավոր համաձայնություն է տալիս.
-
Ակտիվլսելնօգնում է.
-
Կողմերին ամրապնդել իրենց դիրքերն ու փաստարկները.
-
Կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետը.
-
Հաշտարարին գործի իրավական էության վերաբերյալ արդարացի դատողություն անել.
-
Հաշտարարին վեճի վերաբերյալ կայացնել արդարացի որոշում.
-
Հաշտարարն իրավունք ունի.
-
հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.
-
հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու միայն հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ․
-
հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու միայն հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.
-
-
Կողմի հետ փոխկապակցված հաշտարար չի համարվում.
-
կողմի կանոնադրական կապիտալի մինչև 5 տոկոսին տիրապետող անձը.
-
կողմի կառավարման մարմնի ղեկավարը.
-
կողմի տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը․
-
կողմի գլխավոր հաշվապահը.
-
Նշվածներից ո՞րը չի համարվում Հաշտարարության գործընթացի ավարտվելու հիմք.
-
ֆիզիկական անձ կողմերից մեկի՝ երկրից մեկ ամսից ավել բացակայելը․
-
ֆիզիկական անձ կողմերից մեկի մահը․
-
ֆիզիկական անձ կողմերից մեկին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելը․
-
իրավաբանական անձ կողմի լուծարումը․