Տեղեկատվություն՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքների մասին
31/05/2024
Ամփոփվել են «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Ստեփանավան, ք. Վանաձոր), «Երևան» (նստավայր՝ Դավթաշեն), Արարատի մարզ (նստավայր՝ ք. Արտաշատ), Տավուշի մարզ (նստավայր՝ ք. Դիլիջան) նոտարական տարածքների համար հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի նախագահությամբ 31.05.2024թ.-ին անցկացվել է «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Ստեփանավան, ք. Վանաձոր), «Երևան» (նստավայր՝ Դավթաշեն), Արարատի մարզ (նստավայր՝ ք. Արտաշատ), Տավուշի մարզ (նստավայր՝ ք. Դիլիջան) նոտարական տարածքների համար 2024թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:
«Երևան» (նստավայր՝ Դավթաշեն), «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Ստեփանավան, ք. Վանաձոր), «Արարատի մարզ» (նտավայր՝ Աևտաշատ), «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան) նոտարական տարածքների համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել և երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն էր ստացել 3 մասնակից (1 մասնակից դիմել էր «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Ստեփանավան) նոտարական տարածքի, 2 մասնակից՝ «Երևան» (նստավայր՝ Դավթաշեն) նոտարական տարածքի, 1 մասնակից՝ «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Վանաձոր), «Արարատի մարզ» (նտավայր՝ Արտաշատ), «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան) նոտարական տարածքների նոտարի թափուր պաշտոնը համալրելու համար հայտատարարված որակավորման ստուգմանը մասնակցելու համար): «Երևան» (նստավայր՝ Դավթաշեն), «Լոռու մարզ» (նստավայր՝ ք. Ստեփանավան, ք. Վանաձոր), նոտարական տարածքների համալրման համար հայտարարված որակավորման ստուգման երկրորդ փուլին ներկայացել է մեկական մասնակից:
Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցները ներկայացրել են տեղեկություններ իրենց աշախտանքային գործունեության, նոտարական ոլորտին առնչության վերաբերյալ, ինչպես նաև նշել են նոտար դառնալու իրենց շարժառիթները: Որպես նոտար աշխատելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) նոտարի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ նոտարական էթիկայի կանոնների իմացությունը, որպես նոտար գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Նշված իրավիճակի ընտրությունը կատարվել է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները:
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2024թ. նոտարների որակավորման ստուգումը հաղթահարած 3 մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ) ՀԱՄԱՐ 2024Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Սյուզաննա |
Գրիգորյան |
102.5 |
17.25 |
119.75 |
«ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ ԴԱՎԹԱՇԵՆ) ՀԱՄԱՐ 2024Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Տաթևիկ |
Խաչատրյան |
101 |
16.75 |
117.75 |
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ՎԱՆԱՁՈՐ) ՀԱՄԱՐ 2024Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ
Անուն |
Ազգանուն |
1-ԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԻԱՎՈՐ |
ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ |
Սոնա |
Դանիելյան |
101 |
18.75 |
119.75 |