Սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական է ստացել 7 դիմորդ

23/05/2013

2013 թվականի մայիսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում ուսումնասիրվել են 7 դիմորդների ներկայացրած փաստաթղթերը:

 Նիստի արդյունքում որոշվել է բոլոր դիմորդներին տրամադրել վկայականներ` հիմք ընդունելով նրանց  ներկայացրած փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին:

 Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած դիմորդները կարող են վկայականները ստանալ սույն թվականի մայիսի 30-ից` ՀՀ արդարադատության նախարարությունում /հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա/:

 Սնանկության գործով կառավարչի որակավորում ստացած դիմորդների ցանկը ներկայացված է այստեղ: