Դասընթաց լրագրողների համար
12/12/2018
Հարգելի գործընկեր,
2018 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին հրավիրում ենք Ձեզ Արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8)՝ մասնակցելու դասընթացի, որն իրականացվում է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման և 2019-2023 թթ. նոր ռազմավարության մշակման համատեքստում:
Թեման՝ «Դատաիրավական բարեփոխումների գործընթացում լրագրողների և իրավաբանների միջև հաղորդակցության բարելավում»:
Հանդիպումը կվարեն դատաիրավական բարեփոխումների փորձագետ Իվան Պանեֆը և հաղորդակցության փորձագետ Գեորգի Խաչատրյանը:
Մասնակիցների դիտարկումներն ու մեկնաբանությունները հաշվի կառնվեն և կներառվեն Եվրամիության կողմից ներկայացվող առաջարկություններում, որոնք վերաբերում են դատաիրավական ոլորտում պետական հաստատությունների և քաղաքացիների միջև հաղորդակցության բարելավմանը:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 59 40 37 հեռախոսահամարով կամ Ձեր մասնակցության հաստատումն ուղարկել այս էլ.հասցեին մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը ժամը 15:00- ն:
Խնդրում ենք դասընթացին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Կից՝ օրակարգը: