Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

27/06/2024

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին»  N 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը՝ արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված  մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝  naira.sedrakyan@justice.am էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024թ. օգոստոսի 1-ին, ժամը 14:30-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2024թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8  հասցեում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է  2024 թվականի  հուլիսի 18-ը:
 Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
  3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
  4. Կազմակերպության կանոնադրությունը:
 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 010-59-40-57 հեռախոսահամարով:
 
                                                                                                             27.06.2024թ.