Ասուլիսի հրավեր

13/12/2018

Հարգելի գործընկեր

Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի՝ Նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսը:

Կառավարությունում չհավատարմագրված լրագրողները պետք է մինչև դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ն, հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 010594037 հեռախոսահամարով և ասուլիսին ներկայանան անձնագրով (Կառավարությունում հավատարմագրված լրագրողները կարող են ներկայանալ Կառավարության տրամադրած բեյջերով):