Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության մասին
19/07/2024
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների ընդունելության ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։
- Դիմորդ կարող է լինել՝
- Հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց։
- Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
- հանրային ծառայող է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
- Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճենը,
- Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից,
- ՀԿ կանոնադրություն (պատճենը),
- Ինքնակենսագրություն,
- Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։
ՀԱՅՏԵՐ-ի և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024թ-ի հուլիսի 30-ը ներառյալ:
Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝ prisonarmenia@gmail.com էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված, վերնագիր դաշտում նշելով «Խմբին անդամակցելու հայտ»։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել զանգահարելով +37498606393 հեռախոսահամարին։